Ռուսական քաղաքում ավտոբուսները, մեքենաները անհետանում են գետնի մեջ բացվող հսկայական փոսերում (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 19:50

Ռուսաստանի Սամարա քաղաքի բնակիչները վախի մեջ են ապրում, քանի որ հողը բառից բուն իմաստով անհետանում է նրանց ոտքերի տակ: Քաղաքի ամբողջ տարածքում հսկայական փոսեր են առաջանում՝ դառնալով ավերածությունների պատճառ:
Փոսերը առաջացել են վերջին շաբաթների ընթացքում՝ կլանելով մեքենաներ, ավտոբուսներ և դարձել են առնվազն մեկ մարդու մահվան պատճառ:
Բեռնատար կլանելու համար բավականին մեծ փոսերը առաջացել են հողի կայունության անկման հետևանքով:
Կարծում են, որ այս անկայունության պատճառ է դարձել սառույցը, որը տաքանալով հալվել և կլանվել է հողի մեջ՝ դրանով իսկ բարձրացնելով հողի խոնավությունը, որն էլ սկսել է քայքայվել Սամարայի ասֆալտի տակ:
Հսկայական խոռոչները առաջացել են ավտոկայանատեղերում, քաղաքի ծանրաբեռնված խաչմերուկներում, մայթերին, ինչպես նաև մեծ և փոքր մայրուղիներում:


Ըստ տեղեկությունների՝ մեկ մարդ է զոհվել փոսի գոյացման հետևանքով առաջացած ավտովթարի ժամանակ:
Քաղաքացիները գրավոր բողոք են ներկայացրել իշխանություններին այդ իրավիճակը լուծելու պահանջով:
Հանքարդյունաբերական շրջաններում միշտ էլ փոսերի գոյացման վտանգ կա, քանի որ հանքափորները փորում են կլանող հանքային նյութերի շերտերը, որի հետևանքով պատահական ջրհեղեղներ են տեղի ունենում:
Սակայն բնական ճանապարհով նմանատիպ տարբեր չափերի փոսերի առաջացումը տևում է հազարավոր տարիներ:
Ռուսական Բերեզնիկի քաղաքի բնակիչները ևս դարձել են փոսերի զոհ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ երբ այդտեղ սկսել են փոսեր առաջանալ 2005-2010թթ ընթացքում քաղաքից հեռացել է 12,000 մարդ:
Այս երևույթը տարածված է նաև Ամերիկայի Ֆլորիդա նահանգում:
Փետրվարին Ֆլորիդայի Թամփա Բեյ շրջանի բնակիչ 37 –ամյա Ջեֆ Բուշը իր տանը քնած ժամանակ ընկել էր այդ փոսի մեջ:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply