Տանիքի հատվածը ցած է ընկել 48-ամյա կնոջ վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 9, 2013 19:11

Մարտի 9-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձորի ուժեղ քամուց պոկվել և ցած է ընկել բնակիչներից մեկի տան տանիքի մի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի ՄՓՎ ՕԽ-ն՝ :

Տեղում պարզվել է, որ Ն.Հարությունյանին պատկանող 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան տանիքի պոկված հատվածը (35 քմ) ընկել է նույն գյուղի բնակիչ Ելենա Նելյուբիմայի վրա (ծնվ. 1965թ.), ինչի հետևանքով վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply