Միջազգային կազմակերպությունները դատապարտել են իսլամիստների ձերբակալությունը Ադրբեջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 18:03

“Լրագրողներ  առանց սահմանների” և “Լրագրողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում դատապարտել են ադրբեջանական “Haber44.com” լրատվական կայքի խմբագիր Արազ Գուլիևի ազատազրկումը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Ապրիլի 5-ին Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանը Արազ Գուլիևին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման:

“Չնայած  սույն կայքում արտահայտված կարծիքների`ակնհայտ է, որ Գուլիևի պաշտպանության իրավունքները խախտվել են, իսկ դատավճիռը վրեժ էր իր գրավոր և քաղաքական հայացքների համար”, -ասվում է հայտարարության մեջ:

Բացի նրանից ևս 7 մարդ դատապարտվել է 3-7 տարվա ազատազրկման: Նրանք բոլորը կազմակերպել են բողոքի ակցիա 2012թ. սեպտեմբերին`երաժշտական փառատոնի ժամանակ,որին մասնակցել են կիսամերկ աղջիկներ: Իսլամիստականները դա որակել են որպես խայտառակություն և պահանջել են դադարեցնել միջոցառումը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ կոչ է արվում չեղյալ հայտարարել դատավճիռը:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply