Երևանում անցնում է ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային խորհրդակցությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 9, 2013 17:58

Ապրիլի 9-ին Երևանում իր աշխատանքը սկսեց ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային խորհրդակցությունը:
Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և ԱՊՀ երկրների, Վրաստանի և Բալթիայի Երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն:
Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել մի շարք բարդ տեխնիկական և կազմակերպչական հարցեր, գնացքների չվացուցակները, մշակել համակարգված գործողություններ և դիրքորոշումներ գործունեության տարբեր բնագավառներում:
Խոսելով ՀԿԵ-ի գործունեության մասին` Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ երկաթուղու աշխատանքում առանցքային է հանդիսանում ենթակառուցվածքի զարգացումն ու արդիականացումն՝ ուղևորների և բեռների 100%-նոց ավտանգության ապահովման համար:
ԱՊՀ երկրների, Վրաստանի և Բալթիայի երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն իր հերթին ասաց, որ խորհրդակցության մասնակիցները քննարկելու են հարագործակցության զարգացումը մի շարք երկրների երկաթուղիներոմ անցնող բարեփոխումների լույսի ներքո: Նա նաև արձանագրեց Հայաստանի երկաթուղու զարգացումն՝ ընդգծելով, որ ՀԿԵ-ի աշխատանքի շնորհիվ էապես բարձրացել է գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը, միջազգային և տեղական գնացքների ուղևորների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ:
Կուչերենկոյի խոսքերով, ՀԿԵ-ում գործում են մի շարք կառույցներ, որոնք բացակայում են այլ երկաթուղիներում՝ օրինակ, ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոնը:
Երևանում անցնող խորհրդակցությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի ներկայացուցիչները:
Նիստը կավարտվի ապրիլի 10-ին:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply