Ֆրանսիան դուրս է հանում իր զորքերը Մալիից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 17:06

Ֆրանսիան Մալիից դուրս է հանել զինվորների առաջին խմբին: Շուրջ 100 զինվորներ ուղարկվել են Կիպրոս: Այստեղ զինվորները երեք օր կանցկացնեն հյուրանոցում նախքան Ֆրանսիա վերադառնալը:

Վերադարձող խումբը տեղակայված էր  Մալիի հարավարևելյան Տեսսալիտ նահանգում, որտեղ ընթանում էին կատաղի մարտեր ընդդեմ իսլամիստների:

Ֆրանսիան հունվարին Մալի էր ուղարկել 4,000 զինվորների՝ հյուսիսից մայրաքաղաք Բամակո իսլամիստների առաջխաղացումը կանխելու համար:

Առաջիկա շաբաթների ընթացքում Ֆրանսիան Մալիից դուրս կբերի իր զորքերին և մինչև տարեվերջ  երկրում կթողնի միայն 1000 զինվորներ:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply