Հյուսիսային Կորեան կոչ է արել Հարավային Կորեայի օտարերկրյա քաղաքացիներին լքել երկիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 17:04

 Հյուսիսային Կորեան զգուշացնում է արտերկրի քաղաքացիներին լքել Հարավային Կորեան վերահաս հակամարտության զոհ չդառնալու համար:

Այդուամենայնիվ Փhենյանում պատերազմի պատրաստության ոչ մի նշան չի երևում:

Սեուլում գործող դեսպանատները դեռևս իրենց քաղաքացիներին հրահանգներ չեն տվել, ավիաուղիների չվերթները փոփոխության չեն ենթարկվել և անխափան գործում են արտասահմանցի աշակերտների համար նախատեսված դպրոցները:

Նախազգուշացումը եթեր է հեռարձակվել Հյուսիսային Կորեայի ազգային հեռուստաընկերության եթերում՝ ընդհատելով ընթացիկ հեռարձակումը:

Օտարերկրյա քաղաքացիներին ուղղված նախազգուշացման մեջ նշվում է, որ պատերազմ սկսվելու դեպքում  այն կլինի անգութ, սրբազան և վրեժով լեցուն:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply