Ցուցահանդես նվիրված Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 9, 2013 17:00

Ապրիլի 2-ից 6-ը Կապանի մշակույթի պալատում ացկացվել է «Ալեքսանդր Թամանյան-135» խորագրով ցուցահանդեսը, որը նախաձեռնել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եւ Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը:  Ցուցահանդեսը նվիրված էր Ալ. Թամանյանի ծննդյան 135-րդ տարեդարձին:

Ցուցադրությունն ընդգրկում է ստենդեր, որոնցում պատկերների ու տեքստերի միջոցով ներկայացված են Ալ. Թամանյանի կենսագրության ու գործունեության հիմնական դրվագները, ընտանեկան քրոնիկոնի 22 լուսանկարներ եւ ցուցափեղկ, ուր ցուցադրվում են Ալ. Թամանյանին պատկանած որոշ անձնական իրեր ու գծագրական գործիքներ։

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ցուցահանդեսի բացմանը ողջունել է միջոցառման կազմակերպման մտահղացումը, ընդգծելով, որ նմանատիտ միջոցառումները իր համաքաղաքացիների համար լավ հնարավորություն է մոտիկից ծանոթանալու տաղանդաշատ ճարտարապետի աշխատանքներին, անձնական իրերին, մեկ անգամ եւս գնահատելու նրա թողած ավանդը ճարտարապետության մեջ:

Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը նշել է.«Նման ցուցադրությունների շնորհիվ այսօրվա երիտասարդներն ավելի կարժեւորեն այն ճարտարապետությունը, որը մենք ունեցել ենք, ու որը Թամանյանը հասցրել է մեզ` կամրջելով մեր իրականությունը միջնադարի մեր ավանդույթների հետ»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետրանանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ պարոն Լեւոն Մարգարյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսանողներ, դպրոցականներ։

Դիտվել է 2225 անգամ:
Print Friendly

Leave a Reply