Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը դատապարտում է ոստիկանների գործողությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2013 16:53

Այսօր ժ.10:30-ի մոտակայքում Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ եւ հրահրել են քաշքշուք: Մասնավորապես, մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում կանանց եւ երեխաների, որոնց թվում նաեւ ժողովրդին ուղեկցող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մոր եւ երեխայի հանդեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել, հրմշտել են եւ ձեռք են բարձրացրել նրանց վրա:

Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պրոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաեւ, որ տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր:

Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք եւ ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ոստիկանության եւ նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply