Սամվել Ալեքսանյանը` Հեղինե Բիշարյանի մասին(տեսանյութ)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2013 15:33

«Քուրս ա, մենք եկեղեցիով գնացել ենք և քուր ու ախպեր ենք դառել իրար հետ». Սամվել Ալեքսանյանը` Հեղինե Բիշարյանի մասին :

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պինդ բռնել էր «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ձեռքը և նրան օգնում էր աստիճաններից իջնել: «Քուրս ա, մենք եկեղեցիով գնացել ենք և քուր ու ախպեր ենք դառել իրար հետ»,- կողքից իջնող լրագրողներին ու պաշտոնյաներին բացատրում էր Ս. Ալեքսանյանը:

«Պարոն Ալեքսանյանը հայտարարում է, որ ինքն արդեն «Օրինաց երկրի» շարքերում է և Երևանի ավագանու ընտրություններին Մալաթիա-Սեբաստիա համայնքից ձայներ է բերելու «Օրինաց երկրի» համար»,- փոխադարձաբար կատակեց Հ. Բիշարյանը:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը՝ Ս. Ալեքսանյանը այս անգամ կեղծելու է ՕԵԿ-ի՞ օգտին, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Երբեք Ալեքսանյանը կեղծիքներ չի արել, նա չափից շատ լավություններ է արել»:

Չէ՞ որ 2008թ. նախագահական ընտրություններին Հ. Բիշարյանն էր հայտարարում, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում երկրից հարուստ օլիգարխը փողի տոպրակները բացել և ընտրակաշառք է բաժանում: Ճիշտ է, տիկին Բիշարյանը չէր նշել, թե ում նկատի ուներ, բայց ենթատեքստում նա Ս. Ալեքսանյանին նկատի ուներ: Հիշեցմանը Հ. Բիշարյանը արձագանքեց. «Դա Սամվել Ալեքսանյանին չէր վերաբերում, դա համայնքի որոշ գործիչներին էր վերաբերում»:

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply