Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ երթով Ազատության հրապարակ է գնում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 9, 2013 15:27
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտանիքի անդամների ու համակիրների հետ այս պահին Մաշտոցի պողոտայով շարժվում է դեպի Ազատության հրապարակ, որտեղ քիչ անց տեղի կունենա համերգ: Թեև Մաշտոցի պողոտայի երթևեկությունը ամբողջովին դադարեցված է, Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց երթը կատարել գետնանցումով:
Հիշեցնենք, որ ավելի ուշ` ժամը 18:00-ին Ազատության հրապարակում կսկսվի «Ժառանգության» առաջնորդի հանրահավաքը:
Դիտվել է 927 անգամ:





Facebook
Tweet This