«Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը» Ազատության հրապարակում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2013 15:08

Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը», որը նա սկսեց ՀՀ պետական հիմնի կատարումով:

Ազատության հրապարակում հավաքվածները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կրկնեցին երդման տեքստը՝ սահմանադրության օրինակները վերև  պարզած:

Երդմնակալության ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն  ասաց, որ ժողովրդի հետ միասին երդվեց, և այդ երդումը սուրբ է: «Սերժ Սարգսյան , հայ ժողովուրդը միասին  է: Մենք  տանելու ենք պայքարը մինչև հաղթանակ», – հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:

Նշենք, որ առավոտյան Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը`  երդվելով Ավետարանի և Սահմանադրության վրա:

Հովհաննիսյանը, դիմելով նրան, ասաց. «Երդումը տվեք, եթե ուզում եք, բայց մեր սերունդը ազատված է ձեր սուտ երդումների ճիրաններից:»:

Երդմնակալությունից   հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց Հյուսիսային պողոտա, Ամիրյան, Մաշտոցի պողոտա  ուղով երթ կատարելու մասին, ապա ասաց, որ ժամը 18.00-ին կրկին կհանդիպեն ազատության հրապարակում:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply