Հայկական դեսանտ` Լիմասոլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 9, 2013 14:00

Ապրիլի 11-15-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատը հյուրընկալելու  է սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մասնակիցներին: Հայաստանը մրցագորգ դուրս կբերի 21 մարզիկ:

Երիտասարդների մրցավեճում կարողությունները կփորձեն Ջիվան Ղազարյանը (48 կգ), Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արթուր Հակոբյանը (74 կգ), Մինաս Մադոյանը (82 կգ), Սեյրան Սահակյանը (90 կգ), Ռազմիկ Հովհաննիսյանը (100 կգ) և Գարեգին Կիրակոսյանը (+100 կգ):

Պատանիների մրցաշարում հանդես կգան Դավիթ Խաչատրյանը (48 կգ), Կարեն Մինասյանը (52 կգ), Ստեփան Սարգսյանը (56 կգ), Գրիգորի Նիկողոսյանը (60 կգ), Հարություն Առաքելյանը (65 կգ), Արթուր Հովհաննիսյանը (70 կգ), Գոռ Ավագյանը (75 կգ), Սամվել Հակոբյանը (81 կգ), Էդիկ Պետրոսյանը (87 կգ) և Ալբերտ Սարգսյանը (+87 կգ):

Աղջիկների մրցաշարում ուժերը կչափեն  Ռոզա Խաչատրյանը (52 կգ) և Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ):

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply