Տոկիոյում տեղադրում են ԿԺԴՀ հրթիռներ որսացող սարքեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 13:50

Ճապոնիան իր մայրաքաղաք Տոկիոյում երկու զենիթա-հրթիռային “Պետրիոտ” PAC-3  համալիր է տեղադրել Հյուսիսային Կորեայի  հավանական հարվածից պաշտպանվելու նպատակով: Դրանք  մինչ լուսաբացը տեղադրվել էին երկրի պաշտպանության նախարարության տարածքում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, ևս 2 համալիր կտեղադրվի Մեծ Տոկիոյի տարածքում:

Ճապոնիան մինչ այս էլ նման միջոցներ ձեռնարկել է, սակայն երբեք չի փորձել հյուսիսկորեական հրթիռները խփել:

Նախօրեին ԿԺԴՀ-ն կրկին սպառնացել է Ճապոնիային: ”Մենք կրկին զգուշացնում ենք Ճապոնիային ամերիկյան  անխոհեմ  քաղաքականությունը պաշտպանելու համար,-ասվում է հյուսիսկորեական “Նոդոն Սինմուն” թերթի առաջնորդող հոդվածում:- Նա ստիպված կլինի բարձր գին  վճարել իր անխոհեմ վարքի համար”:

Դիտվել է 1772 անգամ:
Print Friendly

Leave a Reply