Երեկ մեդալ` երեքն էլ բրոնզե

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 9, 2013 13:40

Հունաստանի Սալոնիկ և Ռուսաստանի Տվեր քաղաքներում զուգահեռաբար կազմակերպվել են  երիտասարդների և պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթների հերթական  փուլի խաղարկությունները:

Սալոնիկում Հայաստանի հավաքականի կազմում  մրցումներին մասնակցում են 8 ձյուդոյիստներ: Մեկնարկային  օրը տատամի դուրս եկավ 2011-ի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, նախորդ տարվա առաջնության մրցանակակիր Գարիկ Հարությունյանը: 60 կգ քաշային կարգում նա արժանացավ բրոնզե մեդալի:

Հայաստանին ևս մեկ բրոնզե մեդալ պարգևեց 52 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը:

Պատանիների առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Էդուարդ Գրիգորյանը (50 կգ):

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply