Հայտնաբերվել են անօգնական վիճակում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2013 13:22

Ապրիլի 8-ին, ժամը 11.00-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 շենքի 4-րդ բնակարանի բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11.24-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ներսում` հյուրասենյակի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել 1936 թ. ծնված Ասյա Հովհաննիսյանին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համատասխան բուժօգնություն:

***
Նույն օրը, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 26 շենքի 35-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 13.38-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջարանի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են 1938 թ. ծնված Նաստյա Վարդանյանին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համատասխան բուժօգնություն:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply