Անօգուտ գործ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 14, 2010 15:05

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզուհիները պարբերաբար աշխարհի , Եվրոպայի առաջնություններրի են մասնակցում և զբաղեցնում վերջին տեղերը:

Եվ ահա, Գերմանիայի Բրեմեն քաղաքի մարզապալատը ապրիլի 14-19-ին մրցատեղի է  դառնալու այս մարզաձևի Եվրոպայի առաջնության պարգևները վիճարկողների համար: Մարզիչներ Կրեմլինա Մկրտչյանի, Աննա Աբրահամյանի հետ միասին մրցավայր են ուղևորվել մարզուհիներ Մերի Իսրայելյանը, Սոնա Իսրայելյանը, Լիլիթ Հարությունյանը: Վերջիս բնակվում և մարզվում է Մոսկվայում: Մոսկվայից է նաև Հայաստանը ներկայացնող մրցավար Լիանա Պողոսյանը: Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա դրանք չկան: Կարելի է ասել, որ մերոնք զբասաշրջիկի կարգավիճակով են մասնակցելու այդ ստուգատեսին: Այսինքն, այս ամենն անօգուտ գործ է: Իսկ թե ինչո՞ւ են քամուն տրվում փողերը, պարզ չէ:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply