Իսրայելը հրեաների վերաբնակեցման նոր կենտրոն կհիմնի Արևմտյան ափում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2009 16:27

israelՀակառակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իսրայելի վարչապետի հորդորին` կասեցնել պաղեստինյան Արևմտյան Ափում հրեաների վերաբնակեցման քաղաքականությունը, Թելավիվը որոշել է 250 մլն դոլար հատկացնել նոր բնակավայրերի կառուցման ծրագրերին: Իսրայելի բանակի ռադիոկայանի հաղորդմամբ` երկրի խորհրդարանում` Քնեսեթում, 2009-2010 թթ. պետբյուջեի քննարկումների ժամանակ պարզվել է, որ նշյալ գումարից 40 մլն-ը հատկացվելու է Երուսաղեմի արևելյան հատվածում նոր բնակավայր կառուցելու ու ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներին, իսկ 125 մլն դոլարը ծախսվելու է բնակավայրի անվտանգության նկատառումներով: «Պաղեստինն այժմ» թերթի տվյալով` 2001 թին Արևմտյան ափում վերաբնակեցված հրեաների թիվը 200 հազար էր, այնինչ այդ թիվը հասել էր 295 հազարի 2007 թին:

«Palestine  Now»

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply