Հրդեհներ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 9, 2013 13:20

Ապրիլի 8-ին, ժամը 16.08-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակա անտառում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել` 18.13-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածում:
Այրվել է 3000 քմ բուսածածկ տարածք:

***
Նույն օրը, ժամը 19.24-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Սովետա¬կան» կայարանի մոտակայքում այրվում են փայտակոճեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.03-ին, մարվել` 21.13-ին:
Այրվել է 30 փայտակոճ և 700 քմ խոտածածկ տարածք:

***
Նույն օրը, ժամը 19.59-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք և Ծակքար գյուղերի միջանկյալ հատվածում այրվում է անտառապատ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.16-ին, մարվել` 22.20-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածում:
Այրվել է 1,5 հա բուսածածկ տարածք:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply