Փամփուշտ՝ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2013 13:11

Ապրիլի 6-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատակիցների կողմից Երևան-Թեհրան չվերթի ուղևոր, ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:
Հեսամ Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց ժամը 19.45-ին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply