Երկու խաղ և երկու հաղթանակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 9, 2013 13:28

Ռուսաստանի շախմատի թիմային առաջնությունն ընթանում է  Լոո քաղաքում:

Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմի կազմը համալրած Սերգեյ Մովսիսյանը  հաղթանակով սկսեց մրցաշարը`  առավելության հասնելով ուկրաինացի Անդրեյ Զոնթախի նկատմամբ: Մովսիսյանի թիմը 5:1 հաշվով հաղթեց «Պերսպեկտիվային»: Վերջինիս կազմում հանդես եկող Արթուր Գաբրիելյանը պարտվեց Լեյնիեր Դոմինգուեսին, իսկ Գոռ Հայրապետյանը զիջեց Վադիմ Զվյագինցևին:

Դեսնոգորսկի «Ատոմը» 0:6 հաշվով զիջեց «Բելոռեչենսկին»: «Ատոմի» կազմում պարտություններ կրեցին Գեորգի Պողոսյանը, Վահե Բաղդասարյանը, Գևորգ Հարությունյանն ու Տիգրան Սիմոնյանը:

Երկրորդ տուրում Մովսիսյանը հաղթեց Պավել Տրեգուբովին:  Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիան ներկայացնող նրա թիմը 3,5:2,5 հաշվով հաղթեց «Բելոռեչենսկին»:

Կայացած երկու տուրից հետո Մովսիսյանի թիմը 8,5 միավորով երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կազանը»` 9,5 միավոր:

Հաջորդ տուրում այդ թիմերը կխաղան  միմյանց հետ:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply