Աշխարհի ամենամկանուտ տղամարդը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 9, 2013 13:48
Այս երիտասարդն օրական ուտում է 3 կգ միս, խմում ամենաքիչը` 3 լ ջուր, սպիտակուցային 3 կոկտեյլ:
24-ամյա եգիպտացին, որի բազկի մկանունքը 80 սմ է` հավասար միջինվիճակագրական տղամարդու գոտկատեղին, հեռացել է հարազատ Ալեքսանդրիայից ու 2007-ին տեղափոխվել Ամերիկա` այնտեղ լավագույն մարզասարքեր գտնելու նպատակով: Նա պատմել է, որ մանուկ հասակում գիրությունից է տառապել: ”Մինչ մարզվելս ես գեր էի: Ամաչում էի, երբ ստիպված պիտի հանեի շապիկս:Ամեն անգամ, երբ մայրս ինձ լողավազան էր ուղարկում, ես լողում էի հագուստով”,-պատմել է երիտասարդը:
Բացի գովեստից, երիտասարդը ստիպված է քննադատների թունոտ խոսքերը լսել, որոնք ասում են, թե մկանունքը սարքովի է, կեղծ ու մեղադրում են երիտասարդին ստերոիդներ, իմպլանտներ կամ էլ սինթոլ (դիետիկ կարագ) օգտագործելում, որոնք սովորաբար կիրառում են կուլտուրիստնեը` մկանային ծավալի համար:
Սակայն, “մեծ Մոն”, որը կարող է գրեթե 300 կգ բարձրացնել, հերքում է կեղծիքը: “Դա վիրավորական է, ես հպարտ եմ ինձանով”:
Իսմայիլն ապրում է ԱՄՆ-ում 30 ամյա կնոջ` Կարոլինայի հետ, շաբաթական 70 ժամ աշխատում է որպես բենզալցակայանի մենեջերի օգնական: Աշխատանքից ազատ ժամանակ նա պարապում է մարզադահլիճում: Նրա 3 ժամ տևողությամբ մարզանքը սկսվում է առավոտյան 5-ին, ներառում է կարդիո- և ուժային մարզում, բոդիբիլդինգի պարապմունք` բազկի մկանները մեծացնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
