Պուտին. գեյ-ամուսնությունների օրինականացումը կարող է հանգեցնել զոհերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 10:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համասեռ ամուսնությունների անհնարինությունը կապել է Ռուսաստանի որոշ տարածաշրջանների տեղաբնակների մենթալիտետի հետ:

“Ես դժվարությամբ եմ պատկերացնում, ասենք, որ Չեչնիայում միասեռ ամուսնությունները թույլատրեն: Դուք կարող եք դա պատկերացնել: Բանը զոհերի կհասնի”,-ասել է նա Ամստերդամում  մոմլո կոնֆերանսի ժամանակ:

Ընդ որում,նա համոզված է, որ երկրում սեքս-փոքրամասնության հանդեպ խտրականություն չկա: ”Նրանք նույնպես մարդիկ են, ինչպես բոլորը, լիիրավ իրավունքներով”,-վստահեցրել է նա:

Մեկնաբանելով ՌԴ մի շարք տարածաշրջաններում համասեռականության քարոզի արգելքը նա նշել է, որ տվյալ կանոններն ընդունվել են տվյալ տարածաշրջանների բնակիչների ցանկությունները հաշվի առնելով:

“Դա ռուս հասարակության  շահերի մասին է խոսում ու ոչ մի կերպ դաշնային կենտրոնից չէ հարկադրված”,-պարզաբանել է նախագահը:

Դիտվել է 2235 անգամ:
Print Friendly

Leave a Reply