Լրացավ Բելմոնդոյի 80 տարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 9:01

Դերասան Ժան Պոլ Բելմոնդոն նշում է իր 80-ամյակը: Չնայած 2001-ից հետո նա հազվադեպ է հանդես գալիս դերակատարումներով, սակայն նա Ֆրանսիայում համարվում է ամենասիրված ու ամենաճանաչված դերասաններից մեկը:

Առաջին դերը 1950-ին էր, երբ նա “Քնած գեղեցկուհին” ներկայացման մեջ խաղաց արքայազնի դերը: Ճանաչում ստացավ 10 տարի անց “Վերջին շնչով” ֆիլմի շնորհիվ, որը համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ մտավ: 1970-ականներին նա նկարահանվել է մարտաֆիլմերում: Գրեթե բոլոր հնարքներն անձամբ է կատարել: 2008-ին երկար ընդմիջումից հետո նա խաղաց “Մարդն ու շունը” ֆիլմում, որը ռեժիսոր Ֆրանսիս Յուստերը ստեղծել էր հատուկ Բելմոնդոյի համար:

Նա  արժանացել է ”Պատվո լեգեոնի” և  “Արվեստի ու գրականության բնագավառում վաստակների համար” շքանշանների :

Դիտվել է 1943 անգամ:
Print Friendly

Leave a Reply