Ֆրանսիայում նախարարներին պարտադրել են բացահայտել իրենց եկամուտները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 9, 2013 8:44
Ֆրանսիայի կառավարությունը բոլոր նախարարներին պարտադրել է մեկ շաբաթվա ընթացքում իրենց եկամուտների ու ֆինանսական դրության մասին տեղեկություն հրապարակել :
Նախագահ Օլանդը կարգադրել է նման միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի` թոշակի անցած ֆինանսների նախարար Ժերոմ Կայուզակի բյուջեի շուրջ հասունացող սկանդալի պատճառով: Նրա դեմ հետաքննություն է սկսվել հարկերից խուսափելու գործով:
Ինքը` Կայուզակը, խոստովանել է, որ գաղտնի հաշիվ ունի արտասահմանում:
Օլանդի և կողմնակիցները, և հակառակորդները քննադատության են ենթարկել նախագահին ու նրա կառավարությունը, որն իր առաջնահերթ խնդիրներից է համարում հարկերից խուսափելու դեմ պայքարը:






Facebook
Tweet This
Email This Post
