Ձվաբջիջները հնարավոր կլինի պահել տանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 8:30

Ապագայում կանայք կարող են երեխա ունենալ երբ ուզենան: Ձվաբջիջները  հնարավոր կլինի պահել տանը` փոշու տեսքով: Ցանկության դեպքում պետք է պարզապես այդ փոշու վրա ջուր ավելացնել , բեղմնավորել  սերմնահեղուկով և  սաղմը պատվաստել:

“Սենյակային ջերմաստիճանային պայմաններում նման փոշին կարելի է պահել որքան ասես”,-պատմել է իսրայելական Միջուկային դինամիկայի ուսումնասիրման կենտրոնի մանագետ Արավ Ամիրը: Նա այս նոր մեթոդը մշակողների խմբի ղեկավարն է:

Նա իր գործընկերների հետ կովերի ձվաբջիջների վրա ցուցադրել է, թե ինչպես է աշխատում նոր մեթոդը:

Արդյունքում` 30 ձվաբջջից 23-ը պարզվել է, կենսունակ է: Իսկ դա լուրջ արդյունք է:

Ձվաբջիջների ստանդարտ կրիոպահածոյացումը ենթադրում է  սառեցում  հեղուկ ազոտի մեջ, որի ջերմությունը  զրոյից ցածր է` – 2000  ըստ Ցելսիուսի: Բնական է, որ նման պայմաններում բջիջներում առկա ջուրը սառչում, վերածվում է սառույցի: Իսկ բյուրեղները կարող է բջջաթաղանթը վնասել:

Ուստի, նման բարդություններից խուսափելու նպատակով իսրայելացիները ձվաբջիջները թրջել են հատուկ լուծույթի` շաքարի եռագալոզայի մեջ, որը բնական միջավայրում օգտագործում են անտառային գորտերը` ջրազրկումից կամ էլ սառեցումից խուսափելու նպատակով:

Հետո ձվաբջիջները վիտրիֆիկացման պրոցես են անցնում ու ստանում ապակենման խտություն: Սովորաբար դրանից հետո պետք է հեղուկ ազոտի մեջ ձվաբջիջները սառեցվեին, սակայն Արավի թիմն առաջ գնաց ու վերջնական փուլում ձվաբջիները վերածեց փոշու: Դրա համար հեղուկն անջատվում է բջիջներից -550  Ցելսիուսի պայմաններում, ցածր ճնշման ազդեցությամբ: Ձվաբջիջների ճիշտ պահպանման համար  օգտագործվեցին վակուումային անլուսաթափանց փաթեթավորումներ:

Գիտնականները դեռևս պետք է պարզեն, թե արդյոք դրանցից կարող են ստացվել առողջ ու լիարժեք սաղմեր: Կենդանիների վրա կատարված  հաջող փորձերից հետո   հնարավոր է, որ մարդկային ձվաբջիջներով նույնն անելու թույլտվություն ստանան  :

Ինչևէ, եթե հաջողություն լինի, ապա այս մեթոդը լայն տարածում կստանա: Օրինակ,  քիմիաթերապիայից հետո կինը կարող է օգտագործել իր “պահուստային ֆոնդը”:

Դիտվել է 2496 անգամ:
Print Friendly

Leave a Reply