Չեռնոգորիայի նախագահը վերընտրվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 7:56

Չեռնոգորիայի գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը վերընտրվել է 3-րդ ժամկետ: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովից  հայտնել են, որ կիրակի անցկացված ընտրություններին նա հավաքել է ձայների 51%-ից մի փոքր ավելի: Նրա հակառակորդ, ընդդիմության թեկնածու, նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը հավաքել է ձայների 49%-ից մի փոքր պակաս:

Ավելի վաղ երկու թեկնածուները միաժամանակ հայտարարել էին հաղթանակի մասին: Վերջնական հաշվարկի արդյունքներով Վույանովիչը ստացել է 52.21% ձայն, իսկ Լեկիչը` 48,79%-ը:

Ֆիլիպ Վույանովիչը երկիրը ղեկավարում է 2003-ից ու նրա օրոք  երկիրն անկախացավ: Նա եվրատլանտյան ինտեգրացիայի հետևողական կոմնակիցն է:

Դիտվել է 2858 անգամ:
Print Friendly

Leave a Reply