Ժայթքել է Ադրբեջանի ամենամեծ հրաբուխը (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 23:15

Ադրբեջանում ժայթքել է Ախթարմա-Պաշալը  հրաբուխը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Հաջիգաբուլի շրջանում գտնվող Ախթարմա-Պաշալըն ակտիվացել է ապրիլի 1-ին, Ադրբեջանի  ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի մասնագետները այժմ հրաբխի տարածքում ուսումնասիրություն են անցկացնում:

Ուսումնասիրող խմբի անդամ Ադիլ Ալիևը լրատվամիջոցներին հայտնել է, որ  ժայթքման ժամանակ հրաբխի խառնարանից գազերի, մոխրի և ցեխի հետ միաժամանակ մեծ քանակությամբ հրաբխային ապարներ են արտամղվել: Տարածքում առաջացել են բազմաթիվ ճաքեր, որոնցից մեկը ունի 2 կմ երկարությունը:

Ախթարմա-Պաշալըն այժմ հանդարտվել է: Ժայթքման ժամանակ կրակ չի եղել:

Ախթարմա-Պաշալըն`Ադրբեջաի ամենամեծ հրաբուխը, որ գտնվում է Շիրվան քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա, առաջին անգամ ժայթքել է 1948թ-ին: Այս ակտիվացումը թվով 7-րդն էր:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply