Եգիպտոսում քրիստոնյաների թաղմանը մուսուլմաների հետ բախում է առաջացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 23:03

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մի քանի օր առաջ Էլ Խուսուս թաղամասում քրիստոնյա և մուսուլման երիտասարդների միջև ծագած վեճի հետևանքով 5 հոգի էր մահացել: Էլ Աբասիե քրիստոնեական տաճարում մահացածների թաղման արարողությունից հետո քրիստոնյա համայնքի և ոստիկանության միջև ընդհարում է առաջացել:

«Cihan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ եկեղեցուց հեռացող քրիստոնյաները կրակի են տվել շրջակայքի ավտոմեքենաները և մուսուլմանների հետ լեզվակռվի բռնվել: Երբ տարածքում մուսուլման երիտասարդներ են հավաքվել և ընդհարում առաջացրել՝ միջամտության է դիմել ոստիկանությունը: Այս անգամ էլ քրիստոնյաները սկսել են ոստիկանների դեմ պայքարել՝ օգտագործելով պայթուցիկ նյութեր: Բախումների հետևանքով կան վիրավորներ:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply