Առաջատար ուժերը Իրանի հետ բանակցությունների վարման բավականաչափ հիմքեր են տեսնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 23:48

Աշխարհի առաջատար ուժերը այն կարծիքի են, որ Իրանի վիճահարույց միջուկային ծրագիրը ունեցել է զգալի նվաճումներ, ուստի անհրաժեշտ է շարունակել գործադրել դիվանագիտական ջանքերը, Reuters լրատվական գործակալությանը ասել է ամերիկացի դիվանագետներից մեկը, Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումից հետո:

ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը,  Ռուսաստանը և Ֆրանսիան ցանկանում են կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը, քանզի կան մտահոգություններ, որ Իրանը այն օգտագործում է ատոմային ռումբ պատրաստելու համար:
Իրանը հերքում է ռազմական նպատակներ հետապնդելու կասկածները և պնդում է, որ միջուկային ծրագիրը ծառայում է էլեկտրականություն և բժշկական նյութեր ստանալու համար:
Նախորդ շաբաթ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպման նպատակն էր Թեհրանին համոզել վերջ տալ ուրանի հարստացմանը, որի իրականացման դեպքում կթեթևանան երկրի հանդեպ կիրառվող և տնտեսությանը մեծապես վնաս հասցնող սանկցիաները:
Այդուամենայնիվ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Արևմտյան պաշտոնյաների կարծիքով երկու կողմերի միջև կա մեծ տարածություն:
Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply