Սմոլենսկի մերձակայքում լեհական Տու-154Մ ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվել Է 97

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2010 14:49

Ըստ ճշտված տվյալների՝ Սմոլենսկի մերձակայքում լեհական Տու-154Մ ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվել Է 97, այլ ոչ թե 96 մարդ, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է: «Աղետի ենթարկված Տու-154Մ ինքնաթիռում եղել Է 97 մարդ. 89 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Նրանք բոլորը զոհվել են»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել Է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:

Նրա տվյալներով՝ ճանաչվել Է զոհվածների 64 մարմին:

«Բոլոր 64 մարմիններն Էլ ճանաչվել են հարազատների և մերձավորների կողմից, մնացած զոհվածների ճանաչման ընթացակարգն այսօր կշարունակվի»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ ավիավթարի վայրում այժմ շարունակվում են հետաքննչական-որոնողական միջոցառումները, որոնցում ներգրավված Է 406 հոգի և 58 միավոր տեխնիկա: Ողբերգության վայրում նաև աշխատում են Լեհաստանի քննչական մարմինների 37 ներկայացուցիչներ:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply