Հարազատներին հարկադրել է զբաղվել մուրացկանությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 8, 2013 22:00Մուրացկանություն կա բոլոր, նույնիսկ զարգացած երկրներում, ու սա արդարացում չէ: Ի վերջո, մեծահասակի համար սա կարող է լինել ապրելակերպ, գաղափարախոսության դրսևորում: Բայց մի բան պարզ է. մուրացկանությունը չի կարող դիտվել որպես մասնագիտություն, չի կարող լինել շահույթ հետապնդող կազմակերպություն, որտեղ մարդկանց, նաև երեխաներին ընդունում են աշխատանքի որպես մուրացիկ: Հենց նմանատիպ մի չակերտավոր «հիմնարկության» գործունեություն օրերս կասեցրին ոստիկանները:
Դիտվել է 1370 անգամ:





Facebook
Tweet This