Դամասկոսի կենտրոնում խոշոր պայթյուն է տեղի ունեցել դպրոցի մոտակայքում, կան զոհեր և վիրավորներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 22:47

Սիրիայում արդեն երկու տարի տևող ներքաղաքական պատերազմի զոհը կրկին անգամ դարձան հասարակ քաղաքացիները, այդ թվում նաև երեխաները: Մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հրապարակում այսօր պայթուցիով լցված մեքենա է պայթել, որի արդյունքում 15 մարդ զոհվել է, 53-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է թուրքական «Radikal»-ը, վկայակոչելթվ սիրիական պաշտոնական «SANA» լրատվական գործակալության փոխանցած տեղեկությունը:

Ենթարվում է, որ պայթյունը իրականացվել է մահապարտի կողմից: Այն տեղի է ունեցել տարրական դպրոցի մոտակայքում, այդ պատճառով էլ զոհվածների և վիրավորների շարքում երեխաներ էլ կան: Մեծածավալ վնաս է կրել այն հրապարակը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջանի երթևեկությունը կատվածահար է եղել: Ընդդիմադիր լրատվական ցանցերից մեկը հայտնել է, որ պայթյունը Ասադի ուժերն են իրականացրել: Սակայն հայտնի է նաև, որ նմանատիպ գործողություններ իրականացնում են սիրիական կառավարության դեմ պայքարող Ալ-Քայիդայի առնթեր խմբավորումները՝ մասնավորապես Դամասկոսում և Հալեպում:
Նշենք, որ Դամասկոսի կենտրոնում այս տարվա փետրվար ամսին նմանօրինակ պայթյունի հետևանքով 53 մարդ էր զոհվել, 200 հոգի՝ վիրավորվել:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply