Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի բողոքը չի անցել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 14, 2010 14:54

Այսօր  Երևանի «Ազդակ» ակումբում լրագրողների հարցերին պատասխանեցին  Բելառուսի  մայրաքաղաք Մինսկում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած  այս մարզաձևի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները, մեր երկրի պատվիրակության ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Վերջինս հայտնեց, որ մեր երկրի  ներկայացուցիչների 19 մեդալ նվաճելը համատեղ աշխատանքի արդյունք է: Ոչ միշտ է, որ թափված ջանքերը ծառայում են նպատակին, սակայն սա այն դեպքն է, երբ ամեն բան մերոնց համար բարեհաջող է ավարտվել: Նա նշեց, որ շնորհակալ է մեր թիմի բոլոր անդամներից` 6 ծանրորդներից և 2 ծանրորդուհիներից, ովքեր ներդրել են բոլոր ջանքերն իրենց կարողությունները դրսևորելու համար:  Հայտնվեց, որ սա մեր հավաքականի լրիվ ներուժը չէ և ավելի մարտական կազմով նախապատրաստվելու են մասնակցել  սեպտեմբերին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը 2012-ին Լոնդոնում կազմակերպվելիք օլիմպիական խաղերի համար վարկանիշային է լինելու: Ասվեց, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը կարող էր դառնալ Եվրոպայի չեմպիոն, եթե մրցավարները բարյացակամ չգտնվեին Բելառուսը ներկայացնող նրա մրցակցի հանդեպ: Ընդ որում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այդ կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել, բողոքել է, սակայն հատուկ  հանձնաժողովն արդյունքը չի վերանայել: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ  հայկական մամուլում հաղորդագրություններ են եղել, որ առաջնության օրերին կայացած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում Հայաստանի ներկայացուցիչները, չնայած նախապես հայտ էին ներկայացրել, հրաժարվել են 2011-ին Երևանում հյուրընկալել Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներին, սակայն այդպիսի բան չի եղել: Իրականությունն այն է, որ հարցը թողնվել է առկախ, ժամանակ է խնդրվել վերջնական պատասխանի համար: Բանն այն է, որ այդ միոջացառումը Երևանում կազմակերպելու համար կպահանջվի  110-120 մլն դրամ, և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսին են մեր երկրի հնարավորությունները: Ավելին, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան առաջարկել է Հայաստանում անցկացնել ծանրամարտի 2012-ի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյան էլ պարզաբանեց, թե ինչու է ինքը մարզիկներից  մի քանիսին բարձրաձայն հուշում, թե նրանք ինչ պետք է անեն մրցահարթակում, իսկ ոմանց` ոչ: Մասնավորապես, նա հայտնեց, որ այդ պահին իր կողքին գտնվողներց  77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը չի սիրում, որ որևէ բան են ասում,  իրեն խանգարում են կենտրոնանալ, իսկ փոխարենը 85 կգ քաշային Արա Խաչատրյանն ընդհակառակը խնդրում է, որ մրցելույթ ունենալուց առաջ իրեն վերջին խորհուրդները տրվեն, հիշեցումեր արվեն: Մարտիրոսյան էլ  հայտնեց, որ անչափ ուրախ է Եվրոպայի կրկանակի չեմպիոն դառնալու առիթով և կփորձի իրեն լավագույնս դրսևորել աշխարհի առաջնությունում: Եվրոպայի եռակի արծաթե մեդալակիր Խաչատրյանն էլ չթաքցրեց, որ հոգնել է երկրորդը ճանաչվելուց և աշխարհի առաջնությունում արդեն  փորձելու է ոսկե պարգևի տիրանալ: Անսպասելի էր Եվրոպայի նորընծա չեմպիոն, 85 կգ քաշային  Գևորիկ Պողոսյանի հայատարարությունը: Նա վստահեցրեց, որ այսուհետ հանդես է գալու 94 կգ քաշային կարգում: Պատճառը, թերևս այն է, որ բարձրակարգ ծանրորդներ շատ ունենք: Եվ  աշխարհի առաջնությունում 77 կգ և 85 կգ քաշային կարգերում Հայաստանից նախատեսվում է, որ մասնակցեն երկուական մարզիկ:

Դիտվել է 2142 անգամ:
Print Friendly

Leave a Reply