Պուտինին ու Մերկելին զարմացրել են մերկ ցուցարարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 22:20

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ Գերմանիայի Հանովեր քաղաքում բացված Արդյունաբերական տոնավաճառի տաղավարները դիտելու գնացած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձել են «FEMEN» շարժման ակտիվիստների բողոքի ակցիայի ականատեսը:

Երբ Պուտինն ու Մերկելը շրջել են ցուցասրահում, նրանց կողմ են վազել ֆեմինիստական շարժման ակտիվիստներ և բարձր բղավելով իրենց վրայից հանել են հագուստները: Երկու պետությունների առաջնորդները մի պահ զարմացել են, ապա սկսել են ծիծաղել: «FEMEN» շարժման ակտիվիստների մարմիններին Պուտինին քննադատող արտահայտություններ են գրված եղել: Թուրքական կայքը գրում է, որ այս միջադեպը ի ցույց դրեց գերմանական անվտանգության ուժերի թուլությունը:

Դամասկոսի կենտրոնում խոշոր պայթյուն է տեղի ունեցել դպրոցի մոտակայքում, կան զոհեր և վիրավորներ
Սիրիայում արդեն երկու տարի տևող ներքաղաքական պատերազմի զոհը կրկին անգամ դարձան հասարակ քաղաքացիները, այդ թվում նաև երեխաները: Մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հրապարակում այսօր պայթուցիով լցված մեքենա է պայթել, որի արդյունքում 15 մարդ զոհվել է, 53-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է թուրքական «Radikal»-ը, վկայակոչելթվ սիրիական պաշտոնական «SANA» լրատվական գործակալության փոխանցած տեղեկությունը:
Ենթարվում է, որ պայթյունը իրականացվել է մահապարտի կողմից: Այն տեղի է ունեցել տարրական դպրոցի մոտակայքում, այդ պատճառով էլ զոհվածների և վիրավորների շարքում երեխաներ էլ կան: Մեծածավալ վնաս է կրել այն հրապարակը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջանի երթևեկությունը կատվածահար է եղել: Ընդդիմադիր լրատվական ցանցերից մեկը հայտնել է, որ պայթյունը Ասադի ուժերն են իրականացրել: Սակայն հայտնի է նաև, որ նմանատիպ գործողություններ իրականացնում են սիրիական կառավարության դեմ պայքարող Ալ-Քայիդայի առնթեր խմբավորումները՝ մասնավորապես Դամասկոսում և Հալեպում:
Նշենք, որ Դամասկոսի կենտրոնում այս տարվա փետրվար ամսին նմանօրինակ պայթյունի հետևանքով 53 մարդ էր զոհվել, 200 հոգի՝ վիրավորվել:

Դիտվել է 1764 անգամ:
Print Friendly

Leave a Reply