Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունը պահանջել է Ալիևի հրաժարականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 22:07

Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունը պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ ամբողջ վարչակարգի հրաժարականը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
 
Ալիևի և նրա վարչակարգի հրաժարականը պահանջելու համար պատճառ է հանդիսացել գաղտնազերծված փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Ալիևին և նրա ընտանիքի անդամներին պատկանում են օֆշորային ընկերություններ:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է`Ալիևների ազգանունը առաջին անգամ չէ, որ շրջանառվում է միջազգային սկանդալների ժամանակ` հիշեցելով, որ 3 տարի առաջ “Վաշինգտոն պոստ” թերթում նշվում էր Ալիևների`75 մլն դոլար արժողությամբ վիլլաներ ձեռք բերելու մասին:
 
«Երկիրը ղեկավարող անձինք արդեն 20 տարի է, ինչ արգելակում են բարեփոխումների իրականացումը, փրկության միակ ուղին այս վարչակարգի հեռացումն է քաղաքական ասպարեզից»,-ասված է հայտարարության տեքստում:
 
“Մուսավաթը” նշել է նաև, որ Ադրբեջանում համընդհանուր ճգնաժամ է տիրում, որի պատճառը կոռուպցիան է:
 
Կուսակցությունը դատապարտել է Ադրբեջանում տարբեր սոցիալական պահանջներ վեր հանող ցույցերը ճնշելը, NIDA շարժման երիտասարդ ակտիվիստներին և հավատացիալներին հետապնդելը:  

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply