Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարությունների միջեւ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 8, 2013 22:03

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ:
Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղական Զոհրաբ Մնացականյանը եւ ԼՀ Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը:
Քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի եւ դինամիկայի կապակցությամբ, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:
Հատուկ անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով:
ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասն ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը` այդ թվում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի լույսի ներքո ընդհանուր հետագա անելիքները, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային հիմնախնդիրների, Ռուսաստանի ու հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply