Ստամբուլը պետք է դառնա ՄԱԿ-ի կարևոր կենտրոն. Թայիփ Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 21:19

Ստամբուլում «Lütfi Kırdar»-ի կոնգրես կենտրոնում սկսվել է ՄԱԿ-ի անտառների հարցով ֆորումի 10-րդ նստաշրջանը: Միջոցառման բացման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթուն նշել է, որ շատ ուրախ է, որ այդպիսի կարևոր միջոցառումը անցկացվում է հենց Ստամբուլում, որն իր մեջ կրում է շատ ժողովուրդների և մշակույթների տարրեր՝ հայտնի ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիրայում և Աֆրիկայում: Նրա խոսքերով՝ «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնությամբ Թուրքիան ամբողջ աշխարհին հասցրեց խաղաղության ուղերձն ու Ստամբուլի հանդուրժողականությունը:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ վարչապետը հայտարարել է, թե երկրում կատարված բարեփոխումների շնորհիվ Ստամբուլը դարձել է գլոբալ ֆինանսական կենտրոն: Էրդողանը ընդգծել է, որ համընդհանուր խաղաղության և քաղաքակրթությունների միության համար պայքարի տեսանկյունից Ստամբուլը ունակ է լինելու ՄԱԿ-ի կարևոր կենտրոնը: Թուրքական կառավարության առաջնորդը հույս է հայտնել, որ Ստամբուլը իր պատմության ընթացքում լինելով շատ մշակույթների կենտրոն, հիմա կարող է դառնալ գլոբալ խնդիրների դեմ պայքարող երկրները միավորող կենտրոն:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply