ԱԳ նախարարն ընդունեց լորդ Ուիլյամ Ուոլլեսին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 8, 2013 20:57

Ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության կառավարության կուսակցական հարցերի համակարգող, Լորդերի պալատում արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և կառավարության աշխատակազմի հարցերով կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլլեսին:
Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորեց վերջին շրջանում բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ լորդ Ուոլլեսը նշեց, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու մեջ։
Նախարար Նալբանդյանն ու լորդ Ուոլլեսը արձանագրեցին երկուստեք շահագրգռվածությունը երկու երկրների միջև գործընկերության առավել խորացման և ընդլայնման վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ շրջանակներում ընթացող գործընթացները:
Զրուցակիցները անդրադարձան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Այս առումով լորդ Ուոլլեսն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply