Աբդուլ Համիդ 2-րդի ժառանգը զբաղվելու է քաղաքականությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 18:24

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժառանգներից Աբդուլ Համիդ Քայըհան Օսմանօղլուն պահանջում է Թուրքիա տեղախոխել օսմանյան վերջին սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիդեդդինի դին, հաղորդում է թուրքական “Հուրիիյեթ” թերթը:

Այս հայտարարությունը նա արել է Թուրքիայում իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության երիտասարդական թևի կազմակերպած միջոցառման ընթացքում:

Աբդուլ Համիդ Քայըհան Օսմանօղլուն  պահանջում է նաև վերաբացել Սբ Սոֆիայի տաճարը (Այասոֆիա) և այն վերածել մզկիթի: Նրա կարծիքով` այս քայլերն անհրաժեշտ են Թուրքիայի հետագա զարգացումն ապահովելու համար: Աբդուլ Համիդ Քայըհան Օսմանօղլուն պատրաստվում է ֆիլմ նկարահանել: Այն պատմելու է Աբդուլ Համիդի և օսմանյան այլ սուլթանների մասին:

Աբդուլ Համիդ Քայըհան Օսմանօղլուն հայտարարել է նաև, թե մտադիր է քաղաքականության մեջ մտնել:

Դիտվել է 2707 անգամ:
Print Friendly

Leave a Reply