Վիկիլիքսը հրապարակել է ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 18:22

Երկուշաբթի Վիկիլիքսը հրապարակել է ավելի քան 1,7 միլիոն ամերիկյան դիվանագիտական և հետախուզական փաստաթղթեր:

Կայքի հիմնադիր,  Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան ստացած Ասանժը ընդգծել է, որ  փաստաթղթերը ներկայացնում են ԱՄՆ-ի գործունեության  ծավալը և ազդեցութունը ողջ աշխարհում:

Ասանժը 9 ամիս շարունակ բնակվում է Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչության շենքում և խուսափում է Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգության մեջ:

Հրապարակված փաստաթղթերը գաղտնի բնույթ չունեն, դրանք հասանելի են ԱՄՆ-ի ազգային արխիվներում: Դրանց շարքում են  1973-ից 1976թթ-ը ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսսինջերի գրագրությունները:

Դիտվել է 2052 անգամ:
Print Friendly

Leave a Reply