Շենգավիթի հավաքականի հաղթանակով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 8, 2013 18:11

Ինչպես սպասվում էր, մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը, որը նվիրված էր մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի մարմնի հիմնադրաման 90-ամյակին, ավարտվեց Շենգավիթի հավաքականի հաղթանակով: Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաները վստահորեն առավելության հասան բոլոր մրցակիցների նկատմամբ և արժանաիորեն նվաճեցին չեմպիոնի կոչումը: Շենգավիթցիները վերջին խաղում հաղթեցին Գորիսի հավաքականին` 28:13 (15:7):

Ի դեպ, Գորիսի ներկայացուցիչներն իրենց պատրաստականությամբ ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեցին, ի վերջո զբաղեցրին 3-րդ տեղը և արժանացան բրոզե մեդալների: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ հանդբոլը զարգանում է նաև Հայաստանի հեռավոր այդ քաղաքում:

Վերջին օրվա հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Աջափնյակ – ԽՄՕՄՄ` 5:13 (2:6), Քաջարան – Նոր նորք` 5:9 (2:5):

Ի վերջո, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ, 2. ԽՄՕՄՄ,  3. Գորիս, 4. Աջափնյակ, 5. Նոր Նորք, 6. Քաջարան, 7.ՀՄԴ

Դիտվել է 1676 անգամ:
Print Friendly

Leave a Reply