ԱՄՆ կոնգրեսականները վրդովված են Բեյոնսեի` Կուբա այցելության պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 17:35

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունից կոնգրեսականներ Ռոս-Լեթինենն ու Մարիո Դիաս-Բալարթը պահանջել են իրենց բացատրել Բեյոնսեի ու նրա ամուսնու` Կուբա կատարած այցելության նպատակը:

Հանրապետական-կոնգրեսականները հարցում են ուղղել ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչություն` Բեյոնսեի ու նրա ամուսնու` Ռեփեր ջեյ Զիի Կուբա կատարած այցելության նպատակը բացատրելու պահանջով:

Բանն այն է, որ  ամերիկացիներին արգելված է շրջագայության մեկնել Կուբա:  Գործող արգելքի համաձայն,  դրանք  պետք է ձևակերպվեն որպես “մշակութային , գիտական կամ կրոնական փոխանակությունների շրջանակներում կատարվող այցելություններ”: :

Իսկ ԶԼՄ-ների տվյալներով, զույգը Կուբա է մեկնել, զբոսնել Հին Հավանայում, այցելել արվեստների բարձրագույն դպրոց, ընթրել La Guarida ռեստորանում, դիտել “ Մոխրոտն ըստ Beatles”-ի ներկայացումը:

“Չնայած դեպի Կուբա զբոսաշրջության հստակ արգելքին,  մամուլում բազմաթիվ հրապարակումները վկայում են, որ ամուսնական զույգի այցելությունը զբոսաշրջային բնույթ է կրում”,-ասվում է կոնգրեսականների հարցման մեջ: Նրանց կարծիքով աստղային զույգը պետք է տուգանք վճարի, որ առանց համապատասխան թույլտվության ուղևորություն է  կատարել ու փորձել   թաքցնել այցելության նպատակը:

Զույգը Կուբա էր մեկնել  նշելու ամուսնության 5 տարին:

Դիտվել է 2144 անգամ:
Print Friendly

Leave a Reply