Հենրիխ Մխիթարյանի հերթական հաջողությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 8, 2013 18:04

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի  «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում խփած իր գնդակների թիվը հասցրեց 20-ի: Իսկ նրա  թիմնը հյուրընկալվելիս Կիևի «Դինամոյի» նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով:

44-րդ րոպեին Մխիթարյանի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին և հայտնվեց դարպասում: Իսկ 75-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը մեկ հպումով գնդակը  մխրճեց «Դինամոյի» դարպասը և կամային հաղթանակ պարգևեց իր թիմին:

Վաստակած 66 միավորով  «Շախտյորը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Շախտյորը»  ապրիլի 14-ին «Դոնբաս արենա» մարզադաշտում կհյուրընկալի  «Զարյա» ակումբին:

Տեխնիկական արդյունքներ

«Դինամո» – «Շախտյոր»՝ 1:2

Անդրեյ Յարմոլենկո, 10 – Դանիլո Սիլվա, 44 (ինքնագոլ), Հենրիխ Մխիթարյան, 75

Հեռացվեց՝ Յարոսլավ Ռակիցկին, 90 («Շախտյոր»)

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply