ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին եռամսյակի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 17:18

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկուշաբթի կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ ամփոփեց երկաթուղու առաջին եռամսյակում կատարած աշխատանքի արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալներին՝ 2013 թվականի առաջին կիսամյակում հաջողվեց պահպանել երկաթուղու աշխատանքի դրական միտումները: Օրինակ, բեռնման ծավալն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համենատ աճել են 11%-ով, իսկ փոխադրումների ծավալը՝ 5,9%-ով:
Դրական միտումների շարքում Վիկտոր Ռեբեցն արձանագրեց նաև տրանզիտային վագոնների պարապուրդի կրճատումը (նախատեսված 9 ժամից այն կրճատվել էր մինչև 3.3 ժամ), մեկ վագոնի պարապուրդի կրճատումը մեկ բեռնափոխադրման ժամանակ, լոկոմոտիվի և վագոնի միջին օրեկան արտադրողականության աճը: Ինչպես նշեց նա, առաջին եռամսյակում հաջողվեց նաև օպտիմալացնել բեռնատար վագոնների պարկը, ինչի շնորհիվ երկաթուղին աշխատանքի նույն ծավալը կատարեց վագոնների ավելի փոքր թվով:
– Բարձրացել են նաև արագությունները: 2013 թվականի մարտին միջին տեղամասային արագությունն աճել է 3,1 կմ.ժամով, իսկ առաջին եռամսյակում՝ 3,2 կմ.ժամով: Դա գոհացուցիչ արդյունք է՝ հաշվի առնելով, որ աճը գերազանցեց 10%, – հայտարարեց Վիկտոր Ռեբեցը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ մեծ աշխատանքներ պետք է կատարվեն ուղևորափոխադրումների ոլորտում, որտեղ հաշվետու ժամանակահատվածում անկում էր արձանագրվել: Ինչպես ընդգծեց Ընկերության ղեկավարը, անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել տրանսպորտային շուկայում գրաված դիրքերը պահպանելու և երկաթուղու մրցակցային առավելություններն ուժեղացնելու համար:
Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց ենթակառուցվածքի արդիականացման, գնացքների անվտանգության մակարդակի և աշխատանքի պահպանման հարցերին՝ համապատասխան հանձնարարություններ տալով պատասխանատուներին:

Դիտվել է 1672 անգամ:
Print Friendly

Leave a Reply