Սահակաշվիլին հեծանիվից ընկել է և կոտրել ձեռքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 17:06

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընկել է հեծանիվից և ստացել ձեռքի վնասվածք: “Ինտերֆաքսը”,վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները , հաղորդում է, որ նախագահը թուրքական Անթալիայում հեծանիվ քշելիս կոտրել է ձեռքը: Նրան տեղափոխել  են Ստամբուլի մի հիվանդանոց:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, դեպքի պատճառով հետաձգվել են այն բոլոր արարողությունները, որոնք նախատեսված էին Միխայիլ Սահակաշվիլու` Թուրքիա կատարած այցի ընթացքում: Վրաստանի նախագահի աշխատակազմը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply