Եգիպտոսը կասեցնում է Իրանի հետ կոմերցիոն թռիչքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 18:18

Եգիպտոսը մինչև հունիս կկասեցնի շիա մեծամասնություն ունեցող Իրանից եկող չվերթները: Այս որոշումը ընդունվել է Կահիրեյում տեղի ունեցած սուննի իսլամիստների բողոքի ցույցերից հետո:

1979թ-ի Իրանի հեղափոխությունից հետո Կահիրեյից Թեհրան առաջին չվերթը իրականացվել է մարտի 30-ին, որը երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերից մեկն էր:

Այդուամենայնիվ սուննի իսլամիստները, ովքեր Իրանին մեղադրում են սուննի երկրներում շիա հոսքի տարածման մեջ, իրենց անհանդուրժողականությունն են հայտնել ուրբաթ Կահիրեյում Իրանի դեսպանի նստավայրի դիմաց բողոքի ցույց անցկացնելով:

Տուրիզմի նախարար Ռաշա Ազաիզին ասել է, որ առևտրային չվերթները չեն գործի մինչև հունիսի կեսը և հավելել է, որ անհրաժեշտ է վերանայել խնդիրը:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply