Կարիբյան ծովում ինքնաթիռի վթարից երկու օդաչու է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 16:03

Երեկ Դոմինիկյան Հանրապետությունում կազմակերպված օդային շոուի ժամանակ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են երկու օդաչուներ:

Զոհվածները ռազմական օդաչուներ էին և մանակցում էին երկրի մայրաքաղաք Սանտո Դիեգոյում կազմակերպված Կարիբական օդային շոուին:

Նրանց ինքնաթիռի վառելիքը օդային հնարքներ կատարելու ընթացքում վերջացել էր, և նրանք կորցրել էին ինքնաթիռի ղեկավարումը:

Սանտո Դոմինգո նավահանգստում, հազարավոր ականատեսների աչքի առջև, ինքնաթիռն  ընկել էր ջուրը:

Կարիբյան ծովում ինքնաթիռի վթարման վայրը ամբոխից 500 մետր հեռավորության վրա էր գնտվում:

Ջրի մեջ ընկնելուց հետո ինքնթիռի թևերը ջարդվել էին և այն մեկ րոպեից պակաս ժամանակահատվածում ընկղմվել էր ջրի մեջ:

Զինվորական պաշտոնյաններից մեկի տեղեկություններով՝ նրանց վթարման վայրը բավականին խորն է, ինչը պակասեցնում էր օդաչուների փրկվելու շանսերը:

Սուզակները հայտնաբերել են 25 և 27 տարեկան երկու օդաչուների մարմինները:

Վթարված ինքնաթիռը դեռևս չի հայտնաբերվել:

Այս տարվա Կարիբիական օդային շոուն թվով չորորդն էր, որին բացի Դոմինիկյան օդային ուժերից մասնակցում էին նաև միջազգային օդաչուներ:

Երեկ կեսօրին տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով երկու օր տևող տոնակատարությունը չեղյալ է հայտարարվել:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply