Ապրիլի 9-ին` բնականոն ուսումնական գործընթաց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2013 15:45

Արձագանքելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուղղված հարցումներին`  նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց: Ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք ՀՀ ԿԳՆ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկելու վաղվա կապակցությամբ, հայտնում ենք, որ որևէ հավելյալ կարգապահական  միջոցառումներ և հրահանգներ գոյություն չունեն, որովհետև ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում են կարգապահական հարցերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, “Բարձրագույն և հետբուհական կրթության մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի  5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են.
“5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով”:

Դիտվել է 1845 անգամ:
Print Friendly

Leave a Reply