Corona գարեջրի Մեքսիկայում գտնվող գործարանի ցիստեռնում յոթ աշխատակից է մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 14:59

Մեքսիկայի խոշոր գարեջուր արտադրող ընկերություններից մեկում ցիստեռնը մաքրելու ժամանակ ընկերության յոթ աշխատակիցներ են զոհվել:

Մարդիկ մահացել են Մեքսիկա քաղաքում գտնվող Grupo Modelo գործարանում, որը արտադրում է Corona գարեջուրը:

Դեպքը հետաքննող խումբը այժմ հետախուզություն է իրականացնում պարզելու համար արդյո՞ք նրանք մահացել են թունավոր գազերի հետևանքով, թե ոչ:

Գործարանի ղեկավար Ֆրանսիսկո Լոպեզ Բրավոն տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ աշխատակիցները մաքրման աշխատանքներ կատարելու ընթացքում փակված են մնացել ցիստեռնի մեջ:

Նա ընդգծել է, որ գարեջրի գործարանում ոչ մի այլ վտանգներ չկան, և գործարանը կիրակի օրը շարունակել է իր գործունեությունը:

Բացի վերոնշյալ տեղեկություններից, ընկերությունը այլ մանրամասներ չի հաղորդում: Grupo Modelo ընկերությունը պատկան մարմիններին տեղեկացրել է, որ ինքը հետախուզություն է սկսել դժբախտ պատահարի կապակցությամբ:

Կազմակերպության ներկայացուցիչը հայտել է, որ ընկերությունը ցավակցում է զոհվածների ընտանիքներին և շարունակաբար  կաջակցի նրանց:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply