Ստորգետնյա ավտոկայանատեղում 4 մեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 14:13

Ապրիլի 8-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մոսկվայի տան» ետնամասում` «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի նկուղից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել` 06.04-ին:

Ամբողջությամբ այրվել են «Միցուբիշի» մակնիշի 50 ՏՏ 100 պ/հ (վարորդ` Մուրադ Դավթյան), «Օպել» մակնիշի 32 ՍԼ 616 պ/հ (վարորդ` Արմինե Բաբուրյան) ավտոմեքենաները, «Նիսան» մակնիշի 91 NՍ 999 պ/հ (վարորդ` Նունե Խառատյան) ավտոմեքենայի սրահի առաստաղը, աջակողմյան անիվը, ջերմահարվել է «ՎԱԶ-2109» մակնիշի 32 ՕԼ 770 պ/հ (վարորդ` Կարեն Ելիսեև) ավտոմեքենայի դուռը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են շենքի բնակիչերի տարհանում, տուժածներ չկան:

 

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply